Բրեդ Պիտը կանխատեսում է միլիոնանոց հոնորարների ժամանակաշրջանի վերջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 13:40

Դեռ վերջերս “առաջին էշելոնի” հոլիվուդյան աստղերը կարող էին մի ֆիլմի համար համարձակ ակնկալել $10 միլիոն: Բայց եթե հավատանք այդ կաստայի ներկայացուցիչներից մեկին `Բրեդ Պիտին, ապա մեծ հոնորարեների ժամանակը մոտենում է ավարտին . ստուդիաների համար ձեռնտու չէ վճարել այդ կարգի գումարներ նույնիսկ ամենահայտնի դերասաններին:

Պիտի կարծիքով, որը իր մտքերը կիսել է BBC-ի հետ, դերասանների հոնորարների կրճատումը նպաստավոր է կինո մշակույթի զարգացման համար:

Ամեն ինչ վերջացավ, այդ թվաբանությունը այլևս չի աշխատում: Բայց Հոլիվուդում միջոցների սղությունը բերում է ստեղծագործական վերելքի: Շատ ստուդիաներ տնտեսական ճգնաժամի պատճառով բարդ իրավիճակի մեջ են հայտնվել: Նրանք պետք է մի խոշոր նախագիծ ձեռք բերեն, որպեսզի ծածկեն ավելի քիչ հաջողվածների ծախսերը: Դրա փոխարեն այժմ ազատ տարածք կառաջանա նոր և հետաքրքիր ռեժիսորների համար” :

Հիշեցնենք, որ “Ֆորբսի” տվյալների համաձայն , անցյալ տարի Բրեդ Պիտը աշխատել է մոտ $25 միլիոն, նրա հարսնացուի`Անժելինա Ջոլիի եկամուտը կազմել է $20 միլիոն: 2011թ. ամենաբարձր վարձատրվող դերասանը եղել է Թոմ Կրուզը, որը աշխատել է մոտ $75 միլիոն, իսկ ամենաբարձր վարձատրվող դերասանուհին «Մթնշաղ» կինոյում խաղացող Քրիստիան Ստյուարդն է` $34,5 միլիոն: “Ֆորբսի” վիճակագրությունը չի հաստատում, որ ստուդիաները խնայում են դերասանների հոնորարները: բայց Բրեդ Պիտը, որը շուտով կխաղա “Կազինոյի կողոպուտը” քրեական թրիլերում, համոզված է , որ կինոարտադրության մեջ մեծ փոփոխություններ են սպասվում:

“Այժմ իմաստ ունի ընտրել դերեր հանուն այդ դերերի,իսկ եկամուտներն ու ծախսերը հավասարակշռել, ինչպես բոլորը:”

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply