«Պրիվետ կյանք, ո՞նց ես». Սամվել Ալեքսանյանը ջերմ շփվում է պատգամավորների հետ, փոխարենը խուսափում է շփվել լրագրողների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2012 12:59

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կարծես թե զգուշությամբ է շփվում լրագրողների հետ կամ խուսափում է շփվել: Երբ լրագրոնղերը մոտենում են նրան հարց տալու, նա նախ փորձում է ճշտել` ինչ հարց են իրեն տալու, որից հետո նոր կորոշի` խոսե՞լ ձայնագրմամբ, թե ոչ: Նմանատիպ դեպք էլ գրանցվեց քիչ առաջ ԱԺ միջանցքում, երբ «Անկախ»-ը փորձեց որոշ տեղեկություններ ճշտել Ս. Ալեքսանյանից Ռուբեն Հայրապետյանի հետ կապված, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցին` նախ ասելով. «Մի հատ ասա տենամ ինչ հարց ես տալի նոր, կարողա նենց հարց ես տալի, որ չեմ կարա պատասխանեմ»: Որից հետո, երբ հնչեցրի հարցը, նա ասաց. «Թող մնա հետո բոլոր հարցերին կպատասխանեմ»:
Փոխարենը պարոն Ալեքսանյանը շատ ջերմ է շփվում իր որոշ գործընկերների հետ, այնքան ջերմ, որ նույնիսկ վիկտոր Դալլաքյանին նիստերի դահլիճ մտնելիս նկատելով` խիստ ընկերական ոճով բարևեց. «Պրիվետ կյանք, ո՞նց ես»:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply