Գյումրեցի միայնակ մայր. «Երեխաներիս պահելու համար շաբաթվա 7 օրը 7 տարբեր ընտանիքներում եմ աշխատում»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 12, 2012 23:54

Գյումրու կենտրոնական մասի տնակային ավաններից մեկում, իր երկու դպրոցահասակ աղջնակների հետ բնակվող միայնակ մայր Քրիստինե Հարությունյանը, որպեսզի կարողանա երեխաներին պահել, շաբաթվա բոլոր օրերը բաժանել է և յուրաքանչյուր օր գյումրեցի որևէ մի մեծահարուստի տանն աշխատում է: Նրա օրավարձը, կախված աշխատանքի ծավալից, կազմում է յուրաքանչյուր ընտանիքից 1000-3000 դրամ: Իսկ ձմռան ամիսներին փայտե տնակը ջեռուցում է էլեկտրաէներգիայով:
Այս ընտանիքը նույնպես գյումրեցի հարյուրավոր ընտանիքների նման թեև բնակվում է ժամանակավոր կացարանում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում հաշվառված չէ: Ի դեպ, տնակային ավանների բնակիչների հետ մեր ամենօրյա աշխատանքի փորձից և դիտարկումներից ելնելով` առանց վարանելու կարելի է ասել, որ երբեմն հանդիպում են միայնակ մայրեր, որոնք առավել ամուր են, լավատես և մաքառող, ինչպես ասենք մեր այս տեսանյութում ներկայացվող Քրիստինեն, քան շատ ու շատ ամբողջական ընտանիքներ:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Քրիստինեի ընտանիքին և նույն տնակային ավանում բնակվող այլ, թվով 11 կարքավոր ընտանիքների բաժանեցին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից գյումրեցի անօթևան ընտանիքների համար ուղարկված օգնությունը:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply