Էլեկտրական շաղափների գողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2012 11:49
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.20, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 30-ամյա մի քաղաքացի և հաղորդում  տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, բաց դռնից մուտք գործելով Էրեբունի փողոցի թիվ 28 շենքի առաջին հարկում գտնվող տարածք՝ գողացել են 3   էլեկտրական շաղափ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 21.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 16 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սարգիս Ա.-ին:
Պարզվել է, որ գողությունը կատարել է նա:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 625 անգամ:
Print Friendly

Leave a Reply