Արդահանում ոսկորներ են հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 11:42

   Արդահանի կենտրոնական Քարագյոլ թաղամասում Մեթին Յըլմազօղլուին պատկանող տարածքում բնակելի շենքի կառուցման համար հիմքի փորման աշխատանքների ժամանակ 4 մետր խորության վրա հավաքակակ գերեզման է հայտնաբերվել: Շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, գտնված ոսկորներըն էլ հավաքել և սկսել են ուսումնասիրել,-գրում է թուրքական «Stargazete»-ն:

Քանի որ շատ կմախքներ են գտնվել, անմիջապես այդ մասին հայտնել են քննչական բաժանմունք: Այդ թաղամասում ապրող որոշ տարեց մարդիկ ասել են, թե իբր գտնված ոսկորները պատկանում են այն մուսուլմաններին, որոնց հայերն են կոտորել, իսկ ոմանք էլ նշել են, որ այդ վայրը նախկինում գերեզմանոց է եղել:

Արդահանի քաղաքապետ Ազիզօղլուն այս կապակցությամբ ասել է. «Մասնագետները սկսել են իրենց աշխատանքը պարզելու համար, թե ում կամ ինչին են պատկանում այդ ոսկորները: Հիմնվելով անցյալի վրա`ենթադրում ենք, որ այստեղ գերեզմանոց է եղել: Այս շրջանում մի քանի անգամ էլ են ոսկորներ գտնվել»:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply