Փախստական աղջիկների համար հերթ են կանգնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 11:33

Սիրիայում արդեն 18 ամիս շարունակվող բախումների պատճառով հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականների դրությունը օր օրի վատանում է: Որոշ արաբ հոդվածագիրներ գրում են այն մասին, որ հարուստ և տարեց արաբները Լիբանանում և Թուրքիայում տեղակայված ճամբարներում ապրող աղջիկների հետ ամուսնանալու համար գումար են առաջարկում:
Տեղեկության համաձայն այն աղջիկների շարքում, որոնց ընտանիքը ստիպողաբար ամուսնացրել է, կան նաև 15 տարեկանից փոքրեր: «The National» անգլալեզու արաբական թերթում տեղ գտած հոդվածում նշվում է, որ հարուստ արաբները փորձում են օգտվել փախստականների ընտանիքներում ստեղծված բարդ դրությունից: Գրում են նաև, որ սիրիացի աղջիկների հետ ամուսնանալ ցանկացողների համար անոնսներ են արվում նույնիսկ ինտերնետում:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply