Ստամբուլում կենդանի ականի պայթյուն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 11:31

Ստամբուլի Սուլթանղազի ոստիկանատանը պայթյուն է տեղի ունեցել: Ժամը 11:00 սահմաններում անհայտ մի անձ մտել է ոստիկանական բաժանմունք, սկզբում ական է պայթեցրել, ապա և ինքն իրեն: Պայթյունի հետևանքով ոստիկանապետ Բյորլենտ Օզկանը զոհվել է, իսկ 4 ոստիկան և 8 մարդ վիրավորվել են: Ոստիկանատան շենքի կառուցման ժամանակ աղյուսի փոխարեն բետոն է օգտագործվել, դրա շնորհիվ էլ շենքը չի փլվել,-գրում է «Haberler» կայքը:
Այս դեպքի կապակցությամբ պարզաբանումներ է արել նաև վարչապետ Էրդողանը: «Պատասխանատու խմբի մասին այս պահին տեղեկություն կա: Ոստիկանատան վրա հարձակման հետևանքով մեկ զոհ ունենք: Տեղեկացել եմ, որ վիրավորների վիճակը ծանր չէ: Ճշտվում է նաև մահապարտի ինքնությունը»,-հայտարարել է վարչապետը:

Դիտվել է 635 անգամ:
Print Friendly

Leave a Reply