Սուրբ Կիրակոսում 97 տարի անց առաջին համերգն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 11:09

Միջին Արևելքում հայկական համայնքին պատկանող ամենամեծ եկեղեցիներից մեկում`Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, 2,5 տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո 97 տարի անց դաշնամուրի համերգ է տեղի ունեցել: Համերգին մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ԱՄՆ-ից եկած 80 հոգանոց հայերի խումբը, ինչպես նաև Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Ալթան Թանը,-հաղորդում է «Ակոս»-ը:

Դաշնակահար Պետրոսյանը համերգից առաջ ասել է. «1915 թվականից առաջ եկեղեցում ամեն ամիս մի համերգ է տեղի ունեցել, սակայն 1915-ին այդ ժամանակի նահանգապետը եկեղեցու դաշնամուրը և մյուս թանկարժեք իրերը գողացել և իր տուն է տարել: Իսկ ես 97 տարվա ընդմիջումից հետո նախընտրում եմ դաշնամուր նվագել, ոչ թե գողանալ» (թուրքերենում çalmak բայը երկու իմաստ ունի`գողանալ և նվագել):

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն հայերին կոչ է արել` ասելով. «Այս քաղաքը Ձերն է»

Դիտվել է 616 անգամ:
Print Friendly

Leave a Reply