Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երիտասարդները՝ ԱԻՆ համակարգումA

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2012 11:36

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի կունենա հանդիպում, որի հիմնական նպատակն է քննարկել ՀՀ Նախագահի հանձնարարականն առավելագույնս արդյունավետ իրագործելու տարբերակները։

Հանդիպմանը հրավիրված են շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աղետների ժամանակ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք ամենախոցելին են: Բայց մենք նրանց այսօր դիտարկում ենք ոչ միայն որպես տուժող, թիրախ, որին պետք է փրկել կամ օգնել, այլ` որպես գործընկեր: Մենք նրանց կներգրավենք ԱՌՆ ոլորտ, որովհետև եղած հսկայական ներուժն  արդյունավետ չի օգտագործվում: 

Դիտվել է 626 անգամ:
Print Friendly

Leave a Reply