Գյումրիում անօթևան և աղքատ հարյուրավոր ընտանիքների երեխաներ են մեծանում առանց հայրական խնամքի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2012 10:50

Երկրաշարժից կիսախարխուլ շենքերում և տնակային ավաններում շրջագայելով` առաջին իսկ հայացքից անգամ աչքի է զարնում, որ այդ բնակիչների շրջանում մեծ թիվ է կազմում մանկահասակ երեխաներ մեծացնող միայնակ մայրերի ընտանիքները: Մեր դիտարկումերով և առանց չափազանցության Գյումրու անօթևան և աղքատ ընտանիքներից մոտ 40 տոկոսում բացակայում են տղամարդիկ:

Գյումրու` նախկին Լենինականի երկրաշարժի հետևանքով կիսափլված «Շինարարների» փողոցի վրա գտնվող   դպրոցներից մեկում, ներկայումս բնակվում են մի շարք անօթևան ընտանիքներ, որոնց մեծ մասը անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթական չեն:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, այսօր այցելեցին այդ շենքում բնակվող` 4 և 5 տարեկան   երեխաների միայնակ մայր Կարինե Խաչատրյանին,  15-ամյա դստեր հետ բնակվող Եվգինե Գրիգորյանին, 17-ամյա տղայի հետ բնակվող փախստական Լյուբա Պետրոսյանին և մեկ մանկահասակ երեխայի մայր Սուսաննա Մանուկյանի ընտանիքներին: Կիսախարխուլ շենքում պատսպարված այդ ընտանիքների բնակարաններում բացակայում է կոմունալ կենցաղային բոլոր տեսակի պայմանները, չկա անգամ կոյուղի և ջուր: Իսկ մեր այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ միայնակ մայրերի ընտանիքների ապրելակերպին: Մենք  նրանց դատարկաձեռն չէինք այցելել, բոլորին տրամադրեցինք ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված օգնությունը:

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply