Հալեպում հայերին տեղափոխող ինքնաթիռը կրակահերթի տակ է ընկել, զոհվել է 4 հայ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2012 10:42

Երեկ Հայաստանից Սիրիա` Հալեպ ուղևորված ինքնաթիռը կրակահերթի տակ է հայտնվել: Սիրիական ազգային ավիափոխադրող ընկերության օդանավը երկրորդական ճանապարհով է Հակեպ ուղևորվել, քանի որ հիմնական ճանապարհը փակ է: Այստեղ, սակայն, ինքնաթիռը հայտնվել է Սիրիայի ազատբանակայինների կրակահերթի տակ:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ պատահարի արդյունքում զոհվել է 4, վիրավորվել 10 հայ:  Զոհվել են հայազգի Հարութ Սուվալյանը, Մեսրոպ Աճեմյանը, Արսեն  Փեպեջյանը և Հրաչ Փեպեջյանը:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply