Լոնդոնում երկնքից մահացած փախստական է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 9:28

Լոնդոնի հարավ արևմուտքում, Մորթլեյքի շրջանում երկնքից գետին է տապալվել մահացած

փախստականի մարմին: 30-ամյա սևամորթ տղամարդու մարմինն առավոտյան հայտնաբերել են տեղի մթերային խանութի աշխատակիցները: Տեղ հասած շտաօգնությունը հաստատեց, որ մահը մի քանի օր առաջ է վրա հասել:

“ Նախնական տվյալների համաձայն, տղամարդը աֆրիացի փախստական է: Հավանաբար, նա գաղտնի սողոսկել է ինքնաթիռ ու թաքնվել շասսիների  խորշում: Նա կարող էր մահանալ ցրտից, քանի որ թռիչքի պահին այդ բաժնում ջերմաստիճանը հասնում է – 40-ի կամ էլ պարզապես նրան ճզմել է ինքնաթիռի շասսին, երբ թափ էր առնում:Զարմանալի է, որ մարդիկ դեռևս փորձում են նման կերպ հեռանալ երկրից` չհասկանալով, թե որքան նվազ են իրենց շանսերը”, հայտնել է Քաղաքացիական  ավիացիայի վարչության ներկայացուցիչը:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply