Ֆրանսիայի նախկին վարչապետը խարդախության մեջ է մեղադրվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 9:14

Դոմինիկ դը Վիլպենին` Ֆրանսիայի նախկին վարչապետին հսկողության տակ են վերցրել` մեքենայությունների գոծով հարցաքննությունից հետո:

“Նախկին վարչապետը ժանդարմերիա է կանչվել որպես  “Ռելե և Շատո” խմբի շուրջ ծավալված սկանդալի մասնակից “, գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները:Ասոցիացիան հիմնվել է 1954-ին ու միավորել ավելի քան 500 ռեստորան ու հյուրանոց` շուրջ 60 երկրում:

2011-ի նոյեմբերին Ստրասբուրգում ձերբակալվեց “Ռելե և Շատո”-ի ղեկավար Ռեժի Բուլոն` Վիլպենի ընկերներից մեկը: Նրան մեղադրեցին կազմակերպված հանցագործ խմբավորման կազմում մեքենայությունների մեջ: ժանդարմերիայի տեղեկության համաձայն, կոմիսիոն վճարումների գաղտնի համակարգի շնորհիվ պարզվեց, որ նա 2002-2008-ին գողացել է  շուրջ 1,6 մլն եվրո:

“Փարիզի քննիչներին հետաքրքրեց, թե ինչ կարող էր անել նախկին վարչապետն իր ընկերոջը պատժից փրկելու համար, երբ վարչապետի պաշտոնում էր 2005-2007-ին”,գրում են տեղական լրատվամիջոցները:

Գործում հայտնվեցին Վիլպենի ու Բուլոյի հեռախոսազրույցները, որոնցում նախկին վարչապետը տեղեկացնում է, որ իրեն հաջողվել է նոր տերերին  համոզել ոստիկանություն չդիմել: “Նրանց վախեցրել է տասնապատիկ, քան նրանք կարող էին պատկերացնել”:

Անցած ամառ, 7-ամսյա նախնական կալանքից հետո Բուլոն ազատ արձակվեց: Իսկ Վիլպենը հայտարարեց, որ նա ոչ մի կապ չունի մեքենայությունների հետ:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply