Եգիպտոսում ու Լիբիայում մահմեդականները գրոհել են ԱՄՆ դեսպանատների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 8:43

Երեկ երեկոյան զինված ամբոխը հարձակվել է Լիբիայի` մեծությամբ երկրորդ քաղաք Բենգազիի ԱՄՆ դեսպանատան վրա ու հրկիզել այն: Հուզումները կապված են  փաստագրական մի ֆիլմի  հետ, որը շուտով կհայտնվի էկրաններին: Մահմեդականներն այն Մուհամմեդ մարգարեի հանդեպ վիրավորական են համարում, հայտնում է Al Jazeera.-ն:

“Դեսպանատան մոտ դաժան բախումներ են լիբիական զորքի ու զինված ցուցարարների միջև”,հայտնում է   Լիբիայի անվտանգության գերագույն կոմիտեի մամլո քարտուղարը: Նրա խոսքով, դիվանագիտական գերատեսչության շուրջը բոլոր ճանապարհները փակ են,  Հատուկ ծառայության ներկայացուցիչները շրջափակել են շենքը: Ականանետներով հրաձգության հետևանքով զոհվել է  դիվանագիտական առաքելության աշխատակիցը: Մնացածը տարհանվել են:

Իսկ դրանից մի քանի ժամ առաջ 3 հազար մարդ էր եկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի ԱՄՆ դեսպանատան մոտ: Al Jazeera.-ի տեղեկացմամբ, նրանց մեծամասնությունը սալաֆիթներ էին, քիչ չէին նաև ֆուտբոլային երկրպագուները: Տասը տղամարդ բարձրացել են դեսպանատան պատի վրա ու պոկել ԱՄՆ դրոշը, փոխարինելով սև կտորով, որի վրա գրված է`”Ալլահից բացի այլ աստված չկա ու Մուհամեդն է նրա մարգարեն”:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply