Բարսելոնայում ավելի քան մեկ մլն մարդ է մասնակցել Կատալոնիայի անկախացման համար ցույցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 8:20

Կատալոնիայի մայրաքաղաքում 1 մլն մարդ է մասնակցել Իսպանիայի ինքնավար այդ մարզի ազգային տոնին, որը ստացել է “Դիադա” անվանումը:

Երթն ընթացել է “Կատալոնիա` Եվրոպայի նոր պետություն” լոզունգի ներքո և ազգայնական բնույթ է կրել: Այս շարժմանը սատարել է  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը` այդ թվում` կառավարող կուսակցությունն ու Կատալոնիայի միությունը: Արթուր Մեսը, որը զբաղեցնում է կառավարության նախագահի պաշտոնը, կոչ է արել Իսպանիայի կառավարությանը “խուլ չմնալ կատալոնացիների անկախացման պահանջների  հարցում”: Իսկ Իսպանիայի  վարչապետ Մարիանո Ռահոյը երկուշաբթի իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Կատալոնիան լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, որոնք պետք է  համատեղ լուծեն, չփորձեն ողջ երկրից մեկուսանալ”:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply