Աշխարհի ամենագեր տաքսան խիստ սննդակարգի է անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 7:50

Օրեգոնացի տարեց ամուսինների Օբի անունով սիրելին 5 տարեկան է ու կշռում է 35 կգ: Հիմա նրա տերերը, սիրելիի առողջության մտահոգությամբ սահմանափակել են կերաբաժինը:

Օբին աշխարհի ամենագեր տաքսա է ճանաչվել ու հիմա ստիպված է սննդակարգի հետևել` բժշկի պնդմամբ: Երբ շանը զննեց անասնաբույժ Նորա Վանետին(հիմա նա ձեռնամուխ է եղել շանը ոտքի կանգնեցնելուն) , ապշեց.”Սովորական տաքսայի քաշը չպետք է գերազանցի 10 կգ: Օբիին բտել են այն աստիճան, որ նա գրեթե չի տեղաշարժվում: Ակնհայտ է, որ նրան նախկին տերերը շատ են սիրել ու չեն կարողացել նրա աղերսագին հայացքին դիմանալ”:

Բուժզննումը ցույց տվեց, որ տաքսան պետք է 18 կգ նիհարի, սակայն բանն այն է, որ շունը դեռևս ակտիվություն չի կարող դրսևորել:” Մինչ մենք կսկսենք պարապել, Օբին պետք է գոնե մի քիչ նիհարի: Ես արդեն սահմանափակել եմ նրա սնունդը: Երբ առաջընթաց նկատվի` կանցնենք ջրային պրոցեդուրաների ու մարզասարքերով պարապմունքների”,ասել է նոր տերը: Բացի այդ, նիհարելուց հետո, ըստ անասնաբույժի, կպահանջվի պլաստիկ վիրահատություն` կախված փորի ծալքերը վերացնելու համար:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply