Ուֆայում գողը կրկին քնել է հանցանքի վայրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 7:27

Ուֆայում ձերբակալվել է մի երիտասարդ, որը քնել է  թալանի առարկա հանդիսացող մեքենայի կողքին: Պարեկները մի շենքի բակում նկատեցին կոտրած ապակիով «Ֆորդ» ավտոմեքենա: Նկատելի էր, որ  մագնիտոլան գողանալու անհաջող փորձ էր կատարվել: Սակայն, այն ամրացված էր, ուստի  ֆիզիկապես գողանալն ուղղակի անհնար էր:

Մեքենայի կողքին հարբած երիտասարդ էր 23 տարեկան: Ոստիկանները սկզբում կարծեցին,թե նա  հանցագործության վկա է, իսկ երբ նրան արթնացրին, պարզվեց որ ինքն է փորձել թալանել ավտոմեքենան: Բացի այդ, երիտասարդի գրպանից հայտնաբերվեց “Ֆորդի” անմիջապես կողքը կայանած “Նիվայի” փաստաթղթերն ու 150 ռուբլի:

Երիտասարդը մինչ այս դեպքն արդեն 5 անգամ պայմանական ժամկետներ է ստացել տարբեր, մանրմունր գողությունների համար և մեկ անգամ հեծանիվ գողանալու պատճառով ազատազրկվել է 2 տարի 8 ամիս ժամկետի: Հետաքրքրական է, որ նախորդ գողություններից մեկի ժամանակ նա կրկին հանցանքի վայրում քնել էր. մտել էր բնակարան, հավաքել գումարը, ոսկին, ապա նստել հանգստանալու ու քնել “աշխատավայրում”, որտեղ էլ բռնվել էր:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply