Հսկան հակերի զոհ դարձավ.Վեստի.նետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 21:30

Աշխարհի խոշորագույն  դոմենների անունների ռեգիստրատոր  GoDaddy -ին երեքշաբթի գիշերը հակերների զոհ դարձավ, ընկերության սերվերները  DDoS-հարձակման թիրախ դարձան:  Հակերներին հաջողվեց  “գցել” GoDaddy-ի համարյա բոլոր ծառայությունները ներառյալ  DNS սերվերները, որոնց միջոցով  աշխատում են  ընկերությունում գրանցված բոլոր կայքերը:

Վթարի հետևանքները դեռ վերացնում են և շարքից դուր եկած ռեսուրսների քանակի մասին դեռ ոչինչ չեն հայտնում, բայց ամենահամեստ հաշվարկներով  խոսքը միլիոնների մասին է, եթե ոչ տասնյակ միլիոնավոր կայքերի:
GoDaddy-ում գրանցված են ավելի քան  52 միլիոն հասցե, որոնցից մոտ 10միլիոնը տեղադրված են անմիջապես ընկերության սերվերների վրա: GoDaddy -ում դեռ հավատացնում են, որ օգտատերերի  անձնական տվյալներին չեն դիպել, բայց խոստովանում են հետաքննությունը շարունակվում է  և հարձակման բոլոր հետևանքները դեռ հայտնի չեն:

Ամենահետաքրքիրը այն է, որ հնարավոր է դա միայնակ հակերի արածն է: Եթե տեղեկությունը հաստատվի, ապա սա կհամարվի պատմության մեջ ամենախոշոր կայք կոտրելը: Հարձակման պատասխանատվությունը վերցրել է  Anonimous խմբի մի անդամ, որը  հակերական հանցախմբում ինքն իրեն անվանել է  “անվտանգության գծով գլխավոր” : Թվիթերում նրա նիկն է AnonimousOwn3r:

Հակերը գրել է հետևյալը. “Ես կոտրում եմ GoDaddy, որովհետև ես ուզում եմ ստուգել , որքանով են ապահով նրանց սերվերները, նաև այլ պատճառներով, որնք չեմ կարող ասել”:

Անծանոթը ինքն է ասել,որ կայքը միայնակ է կոտրում: Հետո իհարկե խոստովանել է, որ օգնականներ է ունեցել:

Հակերի անգլերենը,  դատելով իր գրածներից ,կաղում է, իսկ շատ գրառումներ պորտուգալերեն են: Նաև հարց է, թե նա  իրոք իսկապես  “Անոնիմ” է:

Ինչ վերաբերում է GoDaddy-ին, այնտեղ շատ քիչ տեղեկություն են տրամադրում և կոտրելու ,և հետաքննության մասին: Չնայած թե ինչպս է իրեն պահում ընկերությունը կախված է նրա հետագա գոյությունը: Աշխարհի խոշորագույն դոմենների ռեգիստրատորի համար պարզագույն   DDoS հարձակման հետևանքով կորցնել վերահսկումը իր բոլոր սերվերների նկատմամբ  մեծ հարված է իմիջին:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply