Էրդողանը Ադրբեջանում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 12, 2012 11:13
Ադրբեջանական Գաբալա (Կուտկաշեն) քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը մոտ մեկ ժամ է տևել: Էրդողանը Ադրբեջան է ժամանել կնոջ`Էմինե Էրդողանի հետ միասին, որպեսզի մասնակցի թուրք-ադրբեջանական ռազմավարական բարձր համագործակցության խորհրդի նիստին,-հաղորդում է թուրքական «Anadolu» գործակալությունը:
Օդանավակայանում Թուրքիայի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իլհամ Ալիևը և իր կինը`Մեհրիբան Ալիևան: Նրանք բարձրաստիճան հյուրերին ուղեկցել են Kavkaz Riverside հյուրանոց:
Թուրք-ադրբեջանական ռազմավարական բարձր համագործակցության խորհրդի նիստի արդյունքում ստորագրվել են միջպետական համաձայնագրեր էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և ԶԼՄ-ի ոլորտներում:






Facebook
Tweet This
Email This Post
