Ավտոմեքենան ընկել է ձորակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 11, 2012 20:27


Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ճամփեզրի փլուզման հետևանքով կայանված ավտոմեքենան սահել է ցած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Դեպքի մասին տեղյակ են պահվել նաեվ “1-02” եվ “1-03” ծառայությունների աշխատակիցները: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները վնասված հատվածն փակել են ժապավեներով:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply