ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնում է Վրաստան Աֆղանստանի հարցով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2010 22:34

Այսօր ԱՄՆ նախագահի Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը ավարտում է փետրվարի 17-ին սկսած իր այցը Կենտրոնական Ասիա, որի նպատակն էր Աֆղանստանի կայունացման գործում տարածաշրջանային աջակցություն ստանալ: Դրանից հետո նա մեկնում է Վրաստան:

Աստանայում Հոլբրուքը լրագրողներին հավաստիացրել է, որ իր այցը Վրաստան կապված չէ ռուս-վրացական հարաբերություններին հետ:

«Ես այստեղից գնում եմ Վրաստան` վրացական բատալյոնի հարցով, որը պատրաստվում է մեկնել Աֆղանստան… իմ այցը ոչինչ չունի անելու վրաց-ռուսական հարաբերությունների հետ. այն Աֆղանստանում միջազգային ուժերին Վրաստանի չափազանց կարևոր աջակցությանն է առնչվում»,-ասել է Հոլբրուքը – հաղորդում է RFE/RL-ը:

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հետ բանակցություններում «Աբխազիայի ու Վրաստանի հարցը չի քննարկվել»:- հաղորդում է РИА Новости-ն:

Ներկայումս, Աֆղանստանում գտնվող վրացական զինվորները ծառայում են Ֆրանսիայի պատասխանատվության տակ գտնվող գոտում: 2010 թվականի գարնանը օպերացիային կմիանա վրացական բատայլոնը, որը կծառայի ԱՄՆ պատասխանատվության գոտում: Այս 2 ստորաբաժանումների անձնակազմը, միասին վերցրած, կկազմի շուրջ 700 մարդ:

Հոլբրուքի այցը Վրաստան կավարտվի փետրվարի 22-ին:
Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ և նաև կայցելի վրացական զորքերին Կրցանիսի Պետական թրեյնինգ կենտրոնում:

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply