«Զինվորները նաև ժպտում են…». Շուշան Պետրոսյանի առաջին ելույթը խորհրդարանում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 11, 2012 18:29
Այսօր խորհրդարանում Շուշան Պետրոսյանն, օգտվելով ելույթի իրավունքից, հայտարարեց, որ բանակի առաջնային գծում ունեցած իր հերթական մեկամսյա համերգաշարի ընթացքում զինվորների հետ ունեցած զրույցներն են իրեն հանգեցրել այս հայտարարության գաղափարին: Իսկ ասելիքի անհրաժեշտությունն ավելի սուր է զգացել այն ժամանակ, երբ վերջերս կայացած նիստերից մեկում պատգամավորներից մեկը հայտարարել է, թե հայոց բանակը մարտունակության խնդիր ունի: Ըստ Շուշան Պետրոսյանի, սա այն դեպքն է, երբ ինչ որ բան ասում են` ուղղակի ասելու համար. “Հայոց բանակը, հայ զինվորը մարտունակ է, սա ընդհանրապես խնդիր չէ”,-հայտարարեց Շուշան Պետորսյանը,-խնդիրն այն է, որ այդ խնդրի լուծումը կարելի է գտնել ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում` քաղաքացի, լավ, արժանապատիվ հայ կրթելու ծրագրերին կյանք տալով”:
Նա կոչ արեց բոլորին եթե ոչ սիրով, ապա գոնե խնամքով վերաբերել մեր բանակին. “Տղաներն այդ վերաբերմունքի կարիքն ամենից շատ ունեն, և հենց այդ ջերմ վերաբերմունքի բացակայությունը կարող է թուլացնել նրանց ոգին”:
Նա նաև հորդերց որևէ զորամասում տեղի ունեցած դեպքով ընդհանրացումներ չանել, խնդրեց չթերագնահատել մեր բանակը, հրապարակավ չպահանջել, որ ասեն ավելին, քան պետք է, լինել ավելի զգոն և զգույշ. “Յուրաքանչյուր մեր բանակը թերագնահատող հոդված թուլացնում է մեր արծիվներին”,-ասաց նա,-մենք ոչ միայն պրոբլեմներ բարձրաձայնելով, այլև ոգեղեն, մշակութային և ամենակարևորը` մարդկային շփումներով պետք է կանգնած լինենք մեր զինվորների կողքին: Այո, հայոց բանակի զինվորները, որ հենց հիմա, հենց այս պահին կանգնած են դիրքերում, նաև ժպտում են,-ամփոփեց Շուշան Պետրոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
