Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունել է “Հյուսիս-հարավ“ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի “Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա” ընկերության ներկայացուցիչներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2012 17:34

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է “Հյուսիս-հարավ“ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 եւ Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման եւ բարելավման աշխատանքների կապալառու “Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա” ընկերության ներկայացուցիչներին` Եվրոպայի վարչության կառավարիչ Ռամոն Աիգեի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն“ ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Հովսեփյանը:

Ռամոն Աիեգեն նախարարին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ սեպտեմբերի 13-ին շինարարության մեկնարկի համար կատարվող նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են և որեւէ խնդիր չկա` դրանք սկսելու համար:

Նախարար Գագիկ Բեգլարյանը կարեւորել է աշխատանքների կազմակերպման օպերատիվությունը, սարքավորումների ժամանակին ներկրումը, աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելը:

Ռամոն Աիեգեն նախարարին խոստացել է, որ “Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա” իսպանական ընկերությունը “Հյուսիս-հարավ“ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 եւ Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման եւ բարելավման աշխատանքները կավարտի սահմանված ժամկետում:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply