ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուզբեկստանում ռազմաբազա տեղակայել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2010 20:56

«ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական բազա բացել Ուզբեկստանում»,-այսօր Աստանայում հայտարարել է ԱՄՆ նախագահի Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը:

«Ուզբեկստանը մեզ շատ արժեքավոր օգնություն է ցուցաբերում Աֆղանստան բեռների տարանցման գործում, բայց` ոչ բազա»,-ասել է Հոլբրուքը ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպումից հետո:

«Մենք կարևոր տարանցման կենտրոն ունենք Ղրղզստանում` Մանաս բազայում, որը  Աֆղանստանից եկող ու Աֆղանստան գնացող բեռների համար կանգառ է հանդիսանում, և մենք շատ երախատապարտ ենք (Բիշկեքին) այդ օգնության համար»,-ասել է Հոլբրուքը:

Ղրղզստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ավիաբազան բացվել է 2001 թվականին` Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հակատեռորիստական «Անշրջելի ազատություն» օպերացիային օժանդակելու համար: Ամերիկյան զինծառայողների ու ռազմական տեխնիկայի հետ մեկտեղ բազայում տեղակայվում էին նաև հակատեռորիստական կոալիցիայի 11 մասնակից-երկրների (Ավստրալիա, Դանիա, Իտալիա, Իսպանիա, Կորեա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Նոր Զելանդիա, Լեհաստան, Թուրքիա և Ֆրանսիա) խմբավորումներ:

2009 թվականի սկզբին Ղրղզստանի իշխանությունները երկրից ավիաբազաները դուրս հանելու մասին որոշում ընդունեցին: Բայց արդեն հունիսի 22-ին ԱՄՆ-ի ու Ղրղզստանի միջև վավերացվեց նոր համաձայնություն` Աֆղանստանում միջազգային ուժերի օպերացիաներին օգնություն ցուցաբերելու համար «Մանաս» օդանավակայանում Տարանցիկ փոխադրումների կենտրոնի ստեղծման վերաբերյալ:

Ինչպես հայտարարեց Ղրղզստանի նախագահ Կորմանբեկ Բաքիևը, կենտրոնը շարունակում է կատարել նախկին ավիաբազայի առաջադրանքները:

Ղրղզստանը բարձրացրել է նաև տարանցիկ միջանցքի մուտքի համար վճարը. ԱՄՆ-ից Ղրղզստանի բյուջե կհոսի տարեկան 60 միլիոն դոլլար, 17,4 միլիոնի փոխարեն, որը Բիշքեկը ստանում էր ավիաբազայի համար:

РИА Новости

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply