Աստված հեռու տանի, որ ՀՀԿ-ն ՀԱԿ-ից որևէ թեկնածուի սատարի որևէ ընտրություններում. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 11, 2012 16:07
Այսօր ԱԺ միջանցքում «Անկախ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ-ից չէին բացառում նաև ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ից որեևէ մեկին սատարելու հավանականությունը, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Աստված հեռու տանի, որ ՀՀԿ-ն ՀԱԿ-ից որևէ թեկնածուի սատարի որևէ ընտրություններում»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Բալասանյանի հաղթանակով Գյումրին, իսկապես, ինչպես նշում էին արդեն նախկին քաղաքապետից դժգոհողները, ազատագրվեց Վարդան Ղուկասյանից, Փաշինյանն ասաց. «Գիտեք ինչ, Գյումրիի պրոբլեը ոչ թե Վարդան Ղուկասյանն էր, այլ Սերժ Սարգսյանը, հիմա թե տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն ով է այդ ռեգիոնում, դա ոչինչ չի փոխում: »:
Ինչ վերաբերում է Գումրիում ընտրական ակտիվության նկատելիորեն ցածր ցուցանիշին, ապա այս հարցով Ն. Փաշինյանն ասաց, որ այդ արդյունքներն արդեն ամեն ինչ ասում են գյումրեցիների` ընտրությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
