Քննարկվել են հայ-լյուքսեմբուրգյան կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | September 11, 2012 15:41

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա բացահայտել մեր երկրների միջև կապերի ամրապնդման ուղիները»: Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը, մասնավորապես, ֆինանսական հատվածում կապերի հաստատմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, Եվրոպայում առկա քաղաքական և տնտեսական իրավիճակին:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply