Ամենաշատ խախտումներ արձանագրվել են սոցիալական ոլորտում. Իշխան Զաքարյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 11, 2012 15:04
Այսօր ազգային ժողովի նիստում քննարկվում էր վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ելույթը, որտեղ վերջինս ներկայացնում էր 2011 թվականի հաշվետվությունն ըստ ոլորտների:
“Հիմնականում սոցիալական ոլորտն էր, որտեղ բավականին խախտումներ կային, և այս առումով, մենք կարողացանք ստեղծել մի համակարգ , որով այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ պետբյուջեի 30 տոկոսը կարող ենք համարել անխոցելի”-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
“Մյուս ոլորտնեից կառանձնացնեմ գնումների ոլորտն ու շինարարության ոլորտը, որտեղ ևս կաին լուրջ խնդիրներ, հատկապես` ներդրումների գործընթացում, և ես այս խնդիրների մասին հանրապետության նախագահին զեկուցել եմ, և ունեմ նախագահի հստակ հանձնարարականը, որ մյուս տարիներին անցնելու ենք օպերատիվ վերահսկողության, դա ենթադրում է, որ վերահսկիչ պալատի մասնագետները փայլուն տռիրապետում են ամբողջ գնային դաշտին, և որևէ մեկը չի կարող ռեալ 10 մլն դրամանոց շինարարությունն, օրինակ, հրամցնել որպես 20-25 մլն դրամի: Այսինքն` մենք պետք է մինչև աշխատանքներն սկսելը կանխարգելենք նմանատիպ երևույթները: Այ սա է խնդրի ամբողջ տրամաբանությունը”,-ասաց Զաքարյանը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
