Երևան-Գորիս ավտոճանապարհին “Մերսեդես” է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 11, 2012 14:52

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի 214 կմ-ի հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 0200 ga 12 տրանզիտային պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: Պատահարի հետևանքով վարորդ՝ 1964 թ. ծնված Ա. Բալասանյանը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Բադալյանը չեն տուժել:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply