Մադոննան մերկացրեց Օբամային, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 12:39

Ամերիկյան երգչուհի Մադոննան շարունակում է մեկը մյուսի ետևից քաղաքական հայտարարություններ անել: Վերջերս Նյու-Յորքի համերգի ժամանակ  աստղը պարել է ավանդական ստրիպ-պար`  ցուցադրելով  անսովոր  գրություն մարմնի վրա:  54-ամյա երգչուհու մեջքի ներքևի մասում գրված էր «Օբամա», հաղորդում է Huffington Post:


Երգչուհու համերգը տեղի է ունեցել Նյու-Յորքի Yankee մարզադաշտում, որը  տեղավորում է  մինչև  40 000 մարդ: Ամենայն հավանականությամբ Մադոննան որոշել է ամերիկյան երկրպագուներին ոչ սովորական նվեր անել, երբ գալարվելով պարի մեջ ցուցադրել է մեջքի գրությունը` Օբամա:

«Այսօր ես չեմ ցանկանում ցուցադրել իմ հետույքը, ես ուզում եմ  ձեր առջև մերկացնել իմ զգացմունքները: Ինչպես եք կարծում , որքան՞ով է դա վտանգավոր», — հարցրել է երգչուհին բազմահազարանոց ամբոխին:

Այդ նույն ժամանակ , Հյուսիսայի Կարոլինայում դեմոկրատական կուսակցության համագումարին Բարակ Օբաման պաշտոնապես ներկայացվեց երկրորդ ժամկետում ԱՄՆ-ի նախագահական թեկնածու:  Բացի դաջվածքից,  Մադոննան մարզադաշտում կրակոտ ելույթ ունեցավ Միշել Օբամայի  և նրա «հրաշալի ամուսնու» հասցեին:

Երգչուհին ասաց, որ այցելելով Ռուսաստան և այլ երկրներ, որտեղ «մարդիկ ազատ չեն կարողանում իրենց կարծիքն ասել», նա հասկացել է,  թե իր բախտը ինչքան է բերել, որ ինքը ծնվել է Ամերիկայում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում  ելույթի ժամանակ  Մադոննան հանդիսատեսին էր ներկայացել մարմնի վրա  Pussy Riot գրությամբ, իսկ Ֆրանսիայում երգչուհուն աջերը դատի էին տվել:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply