Ինչպես ե՞ն խաբում պետությանը գիտության ոլորտում. Վերահսկիչ Պալատի բացահայտումները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2012 14:36

Հայաստանի Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել գիտության ֆինանսավորման ոլորտում, ինչի մասին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի քննարկումների ժամանակ՝ ներկայացնելով ՎՊ 2011 թ. հաշվետվությունը:

Մասնավորապես՝ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում առանձին դեպքերում մրցութային գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաեւ գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Այսինքն, միեւնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել: Արդյունքում՝ կատարվել է 32,9 մլն դրամի անարդյունավետ ծախս:

NEWS.am

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply