ԿՐՔԵՐ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՇՈՒՐՋ
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Վահագն Մալոյան | February 21, 2010 9:31Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հայաստանի նախորդ շաբաթվա կյանքն ընթանում էր Եվրատեսիլի նշանի տակ:
Մինչ այժմ ժողովրդական քվեարկությունները մեր երկրում անցնում էին հանդարտ, առանց անակնկալների:Հայաստանի ներկայացուցիչները Հանրային հեռուստատեսության ներքին կարգով ընտրվել են երկու անգամ (Անդրե և Սիրուշո) և ևս երկու անգամ ` sms-հաղորդագրությունների ու ժյուրիի որոշմամբ (Հայկո և Արշակյան քույրեր):
Այս տարի ամեն ինչ այլ կերպ էր. 9 մրցակիցների թվում ոչ միայն Էմմին
էր` բացահայտ առաջատարը բազմաթիվ երկրպագուների կարծիքով, այլև Ռազմիկ Ամյանը, ում երկրպագուների թիվը նույնպես քիչ չի:Իսկ ամենակարևորը փառահեղ Եվա Ռիվասն էր, ով գրեթե վերջին պահին ներգրավվեց այս մրցակցության մեջ և ընդամենը մեկ շաբաթում կարողացավ արժանանալ հմայված հանրության բարձր գնահատականին:
Զարմանալի չէ, որ երաժշտասեր հանրությունն ու հազարավոր երկրպագուները մեծ անհամբերությամբ էին սպասում փետրվարի 14-ին Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի թատրոնում կայանալիք ելույթին:
Հարկ է նշել, որ նախորդ տարիների սխալն այս տարի չկրկնվեց. հեռուստադիտողի ուշադրությանն էր ներկայացվում 20 կոմպոզիցիա, որոնց կեսից ավելին ոչ պրոֆեսիոնալ կատարումներ էին: Ներկայացված 30 հայտերից Հանրային հեռուստատեսությունն ընտրեց 9 կոմպոզիցիա:
Another Story Rock-band խումբը «Այս ձմեռ» երգով, Անի Արզումանյանը «The Mermaid Song», Մելինե Բեգլարյանը «We Must Believe»,Էմմիի ու Միհրանի «Hey»(Let Me Hear You Saj), Դավիթ Աշոտյանը «Infected Dreams»,Նիկ Էգիբյանը «Countdown»,Մարիա Կիզիրյանը«Little Red Riding Hood», Ռազմիկ Ամյանը«My Love» և Եվա Ռիվասը «Apricot Stone» երգերով:
Համերգը սկսվեց Եվրատեսիլում նախորդ տարվա մասնակիցների` Ինգա ու Անուշ Արշակյան քույրերի նոր կոմպոզիցիայով: Նրանց ելույթից հետո Գոհար Գասպարյանն ու Խորեն Լեվոնյանն ազդարարեցին մրցույթի բացումը:
Առաջինը ելույթ ունեցած Another Story Rockband-ը միակն էր, որ երգում էր հայերեն:Նրանց ներկայացրած «Այս ձմեռ» ռոք կոմպոզիցիան վատը չէր:
Երկրորդը Անի Արզումանյանն էր: Հարկ է նշել, որ նրա ելույթը ամենաինքնատիպն էր:Նա ցուցադրեց որակյալ սոֆթ-ռոքի և հայկական երաժշտության մի յուրօրինակ միաձուլում: Ջազային երանգներով հզոր ձայնը, որն ուղեկցվում էր դասական վիոլոնչելի ու ազգային տարազներ հագած բեկ-վոկալիստների նվագակցությամբ, մեծ տպավորություն թողեց ինչպես երաժշտասեր հասարակայնության, այնպես էլ ժյուրիի վրա, ինչն անդրադարձավ գնահատականների վրա:
Սակայն հասկանալի է, որ հանդիսատեսի համակրանքը բաժանվեց առաջատարների` 4-րդը հանդես եկած`Էմմիի ու Միհրանի,8-րդը Ռազմիկ Ամյանի և Եվա Ռիվասի ամփոփիչ ելույթների միջև:

Էմմին և Միհրանը գիտակցաբար խուսափել էին «Hey» երգի մեջ հայկական ինտոնացիայից և ուշադրությունը կենտրոնացրել էին շոուի վրա
Էմմին ու Միհրանը գիտակցաբար խուսափել էին երգի մեջ հայկական ինտոնացիայից և ուշադրությունը կենտրոնացրել էին շոուի վրա:Բեմում աշտանակներ էին` ծածկված սփռոցներով, որոնք ի զարմանս հանդիսատեսի, այդպես էլչօգտագործվեցին:Դրա փոխարեն, ԱՄՆ-ից հրավիրված պարային զույգերը պսպղուն հագուստներով իսկական պարային շոու ցուցադրեցին, ինչ որ չափով մեղմացնելով երկրորդական դիսկոտեկային կոմպոզիցիայի տպավորությունը և աշխուժացնելով դահլիճին, որի մեկ երրորդը կազմում էին Էմմիի երկրպագուները:
Հանրության մյուս սիրելին` Ռազմիկ Ամյանը բեմ դուրս եկավ ջինսով ու պիջակով, կատարեց Հայաստանում գնահատվող թուրքական էստրադայի լավագույն ավանդույթներով գրված մի երգ, որն ուղղակի դահլիճի հիացմունքին արժանացավ:
Վերջին համարի տակ հանդես եկավ Եվա Ռիվասը:Նա համերգից շատ առաջ էր ասել, որ մտադիր է նախընտրական փուլում ներկայացնել երգ` մաքուր տեսքով, առանց շոուի:Իրականում, հետին պլանում համեստորեն երգի հեղինակ Արմեն Մարտիրոսյանն էր նվագակցում, դուդուկահարն էր վանականի հագուստով և վիրտուոզ կիթառահարը:Ինքը` երգչուհին, «Ծիրանի կորիզ» երգը կատարեց երկար ճերմակ հարսանեկան զգեստով` ուսերին կիսաթափանցիկ թիկնոցով, որը շահեկանորեն ընդգծում էր նրա կուրացուցիչ գեղեցկությունը (իր զգայական շուրթերով ու խոշոր մուգ աչքերով հիշեցնում է հոլիվուդյան գեղեցկուհի Անջելինա Ջոլիին):
Ցավոք, հագուստն այնքան էր սահմանափակում շարժումները, որ ելույթն ամփոփող պարը բավականին դժվարացրեց:
Ակնհայտ էր, որ սկզբում խնդիրներ կային նաև ականջակալների հետ (երևում էր որ նա անընդհատ շտկում էր դրանք), ինչը անդրադարձավ կատարման առաջին պահի վրա: Այնուամենայնիվ, երգը հրաշալի ավարտվեց ու արժանացավ հանդիսատեսի ծափողջույններին:
Ցավոք Էմմիի ու Միհրանի երկրպագուները, ընդհակառակը, բացահայտորեն խանգարում էին «Էմմի» վանկարկելով, իսկ մրցակցի հասցեին` «ոնց որ Ավատարը լինես» կամ «նույնիսկ հայերեն չգիտի» արտահայտություններով:
Ի պատիվ Էմմիի ասենք, որ նա ակտիվորեն ցավում էր բոլորի համար: Անգամ Եվա Ռիվասի ելույթի ժամանակ սրտաձև փուչիկ բաց թողեց:
Հանդիսատեսի քվեարկության ժամանակ մթնորորտը գնալով թեժանում էր:Սկզբում հաղորդավարները հատուկ ուշադրության էին արժանացնում Էմմի ու Միհրան զույգին, Խորեն Լեվոնյանը նույնիսկ փորձեց Միհրանի փայլուն գլխարկը:
Քննարկումից անմիջապես հետո իր նոր կոմպոզիցիայով ելույթ ունեցավ Անդրեն` դավադրաբար ցուցադրելով Եվա Ռիվասի անունով շապիկը:
Հաճելի անակնկալ էր բեմում առաջին Եվրատեսիլի հաղթող Լիզ Ասսիայի հայտնվելը, ով կատարեց 50-60ականների իր երկու հիթը:
Սակայն, հասկանալի է, որ ոչ մեկն անգամ չէր սպասում, որ Եվա Ռիվասի հաղթանակին կհաջորդի մեծ աղմուկ:
Էմմին ու Միհրանը չշնորհավորելով հաղթողին.Ռազմիկ Ամյանի հետ ցուցադրաբար լքեցին դահլիճը: Նրանց հետևեց բազմաթիվ երկրպագուների ամբոխը:Դահլիճում մնացածները հոտընկայս որջունեցին նորահայտ աստղի հաղթանակը` հիացական օվացիաներ նվիրելով նրա ավարտական ելույթից հետո:
Համերգին հետևած մամլո ասուլիսի ժամանակ Եվա Ռիվասի պրոդյուսերը նկատեց, որ հասկանում է մրցակիցների հիասթափությունը ու կոչում ցուցաբերել արժանապատվություն: Ինքը` հաղթողը, խոստովանեց, որ առաջին անգամն է հանդես գալիս այսչափ ուժեղ մրցակիցների հետ:Հիացմունքն արտահայտեց Անի Արզումանյանի ինքնատիպ կոմպոզիցիայի նկամտմամբ:
Ինչպես և սպասվում էր, գործը սրանով չավարտվեց . «ընտրազանգվածի» մի մասը կրկին ապացուցեց, որ ընտրություններում պարտվելու սովոր չէ:
Էմմիի երիտասարդ երկրպագուները հաջորդ իսկ օրը ցույց կազմակերպեցին Օպերայի առջև` համոզված ասելով, որ իրենց հաղորդագրությունները չեն հասել:
Ի դեպ, Եվա Ռիվասի երկրպագուները նույնն էին ասում: Իսկ Էմմիի պրոդյուսերն ու մայրը` Նադեժդա Սարգսյանը հայտարարեցին, որ մտադիր են բջջային ընկերություններից բոլոր զանգերի գրանցումները ճշտել և անհրաժեշտության դեպքում դիմել դատարան:
Այդ ընթացքում արդեն հայտնի էին հանդիսատեսի քվեարկության արդյունքներն ու ժյուրիի որոշումը (ժյուրիի կազմում էին` Աննա Մայիլյանը,Նաիրա Գյուրջինյանը, Միքայել Պողոսյանը, Արմեն Մելիքսեթյանը և Արա Երնջակյանը):
Ըստ ժյուրիի որոշման, առաջին դիրքում է Էմմիի ու Միհրանի երգը, որով հերքվեց բամբասանքը, թե իբր Եվա Ռիվասի պրոդյուսերները ժյուրին կաշառել են: Եվ միայն երկրորդ տեղում է հաղթանակած Ռիվասը, ով sms-հաղորդագրություններով հավաքել էր 21000 ձայն:Նրան հետևում էր Ամյանը (10400 հաղորդագրություն) և վերջապես Էմմին` 10200 ձայնով:
Ժյուրիի համակրանքի 3-րդ բրոնզե մրցանակին արժանացավ Անի Արզումանյանը, ում ելույթն արժանացավ մասնագետների բարձր գնահատականին:
Այս կարգում Ռազմիկ Ամյանն արժանացավ միայն 4-րդ տեղին:
Եվա Ռիվասի հաղթանակը արտասահմանյան ֆորումներում բուռն հիացմունք է առաջացրել:
Արտասահմանյան երկրպագուները հավատացած են, որ Հայաստանը Օսլոյում լավագույն հնգյակում կհայտնվի,իսկ մի մասն էլ վստահ են, որ նույնիսկ 1-ին տեղը կգրավի:
Հայ մասնակցի հանդեպ վտանգը թուրքական մամուլում տպագրված նյութերից է, ըստ որոնց, «Ծիրանի կորիզները» 1915-1922 թթ. Եղեռնի ու պատմական հողերը վերադարձնելու ակնարկ է պարունակում:
Հուսանք, որ նորահայտ աստղի մրցակիցների վրդովված երկրպագուները ժամանակի ընթացքում ըստ արժանվույն կգնահատեն նրա արժանիքները և Եվրատեսիլում հաղթելու համար կցավեն:









Facebook
Tweet This
Email This Post
