Ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը վստահ է, որ իր թիմը կհաղթի Հայաստանի ընտրանուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 11, 2012 12:38

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության խմբային մրցաշարում երկրորդ խաղը կանցկացնի: Այն Սոֆիայում ուժերը կչափի Բուլղցարիայի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ մերոնք  վաստակած 3 միավորով գլխավորում են  B խմբի մրցաշարային աղյուսակը: Առաջինը տուրում Հայաստանի ընտրանին արտագնա խաղում  1:0 հաշվով առավելության է հասել Մալթայի թիմի նկատմամբ: Իսկ բուլղարացիները սեփական հարկի տակ  2:2 հաշվով են ավարտել հանդիպումն իտալացիների հետ և ունեն 1 միավոր: Այսօր կմրցեն նաև Իտալիայի և Մալթայի հավաքականները:

Մեր թիմի հետ խաղից առաջ ահա թե ինչ է  ասել Բուլղարիայի թիմի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը. «Իտալիայի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, ավելի վստահ ենք մեր ուժերին: Բայց չեմ կարծում, որ հպարտանալու առիթ կա, քանի որ պետք է հաղթեինք իտալացիներին: Հայաստանի հավաքականի հետ խաղում միայն հաղթանակը կգոհացնի մեզ: Հայաստանի թիմն առեղծված  է շատերի, բայց ոչ մեզ համար: Ֆուտբոլում  կրկնություններ լինում են: Մենք կարող ենք խաղալ, ինչպես հանդես եկանք իտալացիների դեմ: Հայաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է, ունի խաղային բարձր կարգապահություն և արագաշարժ հարձակվողներ, սակայն ես չեմ կասկածում մեր թիմի հաղթանակին: Վերլուծել ենք բոլոր սխալները, և վստահ եմ, որ դրանք չեն կրկնվի հայերի հետ հանդիպումում»:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply