Ագռավները հիշում են ինչպես բարի, այնպես էլ չար մարդկանց դեմքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 12:19

Աֆրիկայի նյարդաֆիզիոլոգները պարզել են, որ ագռավները օգտագործում են գրեթե նույն նյարդային շղթաները, ինչ և մարդիկ ու մյուս կաթնասունները` հիշելու ու մտապահելու  այն մարդկանց դեմքերը, որոնք ավելի վաղ ագրեսիվ են վերաբերվել թռչուններին կամ էլ հակառակը` կերակրել են նրանց:

Կարծիք կա, որ ագռավների ընտանիքին պատկանող թռչունները մի շարք մտավոր ունակություններ ունեն, նրանք շատ դեպքերում  առաջ են անցնում իրենց թևավոր  ցեղակիցներից հնարամտության թեստերում:

Թռչնագետների մեծամասնությունը կարծում է, որ նորկալեդոնյան ագռավներն այդ ոլորտի չեմպիոններ են: Նրանք մարդկանց ու որոշ բարձրագույն պրիմատների հետ   կենդանիների «էլիտար ակումբի» անդամներ են, որոնք կարողանում են պատրաստել ու կիրառել որևիցե սարք ու հարմարանք:

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները` Ջորջ Մարցլուֆի ղեկավարությամբ, փորձել են  պարզել, թե ինչպես են ամերիկյան ագռավները ճանաչում ծանոթ մարդկանց` մտածողության ու խնդիրներ լուծելու փուլում հետևելով թռչնի ուղեղի ակտիվությանը:

Ավելի վաղ ուսումանսիրության հեղինակները պարզել էին, որ վայրի ագռավները շատ երկար են մտապահում իրենց «վատություն» արած, իրենց վրա հարձակված մարդկանց դեմքերը ու փորձում են խուսափել իրենց նեղացնողի հետ հանդիպումից: Նոր աշխատանքում մասնագետները փորձել են հայտնաբերել այն նյարդային հատվածները, որոնք մասնակցում են ճանաչողության պրոցեսին:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply