Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշռի մասին նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 11, 2012 13:22

Երևանի ավագանու սեպտեմբերի 11-ին գումարված 8-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է ավագանու անդամներին Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների փայլուն հաղթանակի կապակցությամբ:

Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին նախագիծը: Յուրաքանչյուր տարվա  հողային հաշվեկշռում ամրագրված են ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված  փոփոխությունները՝  հողի սեփականության և օգտագործման ձևի, նպատակային նշանակության, հողերի  իրացման, բարելավման, այդ թվում կանաչ տարածքների ավելացման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման, քանդման և այլ փոփոխությունները։

Երևանի ավագանին հաստատել է Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության համաձայնագրը, որով նախատեսվում   է `  Երևանի   Շենգավիթ  վարչական  շրջանի  թիվ  52  դպրոցի   մարզահրապարակի  վերակառուցում,  որը ծառայելու է ինչպես դպրոցի, այնպես էլ հարակից տարածքի բնակչության համար, նաև նախատեսված է սեմինարների անցկացում,  տեխնիկական այցեր, փորձի փոխանակում:  Համաձայնագրով նախատեսված վարչական  և  ֆինանսական  համակարգումը  կիրականացվի  միջազգային   եվրոպական   դեպարտամենտի   կողմից:

<>,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյան:

Երևանի ավագանու որոշմամբ Երևան քաղաքում շաբաթ,  կիրակի   և  օրենքով   սահմանված  տոնական օրերին տոնավաճառները կկազմակերպվեն  հաստատված կարգով: Ներկայացված  նախագիծը   պայմանավորված  է   Երևան  քաղաքում   տոնավաճառների (վերնիսաժներ)  կազմակերպման  պայմանների սահմանման  անհրաժեշտությամբ: Կազմակերպիչների կողմից կապահովվեն մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարամարությունները: Միաժամանակ   գյուղատնտեսական տոնավաճառների  կազմակերպումը նաև   նպատակ ունի Երևանի բնակչությանն ապահովել գյուղատնտեսական  մթերքներով` խթանելով  մրցակցությունը  գյուղատնտեսական  մթերքների  առևտրի  ոլորտում:

Ավագանին հաստատել է նաև Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հ. Դանիելյանի  անվան  արվեստի  դպրոցի  ( Գայի  պող .-17)  հարակից  տարածքում  տեղադրելու վերաբերյալ նախագիծը: Որոշման համար հիմք են հանդիսանում  Նոր   Նորք  վարչական  շրջանի  բնակչության կողմից ներկայացված առաջարկություններն ու դրա վերաբերյալ վարչական  շրջանի  ղեկավարի  միջնորդությունը՝   հաշվի   առնելով   վարչական  շրջանի  զարգացման,  կառուցապատման  բնագավառներում Դավիթ  Պետրոսյանի   ներդրումը:

Ավագանին հավանության է արժանացրել նաև Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասում գտնվող այգին <>  անվանակոչելու մասին նախագիծը: Այգին, որտեղ գերակշռում են   կաղնի ծառատեսակները,  հիմնադրվել   է   դավթաշենցիների կողմից տարիներ առաջ և մինչ օրս  չի  անվանակոչվել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 713 անգամ:
Print Friendly

Leave a Reply