Իժևսկի բնակիչը բանկոմատներ է թալանել փուչիկների օգնությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 12:02

Իժևսկի ոստիկանությանը վերջապես հաջողվել է  ձերբակալել մի հանցագործի, որն արդեն տևական ժամանակ է, ինչ թալանում է բանկոմատներ: Հանցագործին հայտնաբերելու բարդությունն այն էր, որ  նա  իր հետքերը ծածկելու բավականին օրիգինալ տարբերակ էր գտել` այդ նպատակի համար կիրառելով սովորական փուչիկներ:

Տղամարդը փուչիկների մի ամբողջ փնջով մոտեցել է բանկոմատներին ու, մինչ գործիքներով   գումարը դուրս էր բերում սարքից` փուչիկները տեսախցիկների աչքից ծածկում էին հանցագործի դեմքը: Նրան պատահականորեն են ձերբակալել, այն պահին, երբ փորձում էր սարքից դուրս բերել 7 մլն ռուբլի: Նա  արդեն  գումարը պատրաստվում էր  տեղավորել պայուսակի մեջ, երբ  իրավապահները ձերբակալեցին:

Մտնելով բանկոմատի խցիկ, առաջին հերթին նա փուչիկները հարմարեցնում էր այնպես, որ ծածկի տեսախցիկի դաշտը, իսկ այդ ընթացքում, մինչ օպերատորները փորձում էին հասկանալ խնդիրը, նա հասցնում էր սարքից իրեն հայտնի մեջոցներով գումար հանել:

Երբ նրան ձերբակալեցին, գողի մոտից հայտնաբերեցին իր ողջ հնարագիտության գործիքները: Հանցագործը 35-ամյա գործազուրկ է, որ Իժևսկ է եկել Պետերբուրգից: Այստեղ նա ուրիշի անձնագրով թանկարժեք հյուրանոցում համար է վարձել: Հիմա քննիչները փորձում են պարզել նրա մասնակցությունը նմանատիպ հանցագործություններին ուրիշ մարզերում:  Իսկ բանկը տեսահսկման միջոցները վերազինել է:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply