Անջելինա Ջոլին կայցելի սիրիացի փախստականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 11:55

Հոլիվուդյան կինոաստղ Անջելինա Ջոլին  երկուշաբթի մեկ շաբաթով ժամանել է Հորդանան, որտեղ կայցելի Զատարի սահմանամերձ քաղաքում տեղակայված փախստականների ճամբարներ: Այդ մասին հաղորդում է  փախստակաների գործերով ՄԱԿ-ի  Գլխավոր վարչությունը:

Դերասանուհին, որը ՄԱԿ-ի ազատ կամքի դեսպան է , կայցելի վրանային քաղաք, որտեղ տեղավորված են ավելի քան 27 հազար սիրիացիներ, այդ թվում ավելի քան 5 հազար դպրոցահասակ երեխաներ: Այցելության ընթացքում դերասանուհուն ուղեկցում է փախստականների գործերով Գլխավոր կոմիսար Անտոնիո Գուտերասը և Հորդանանի ԱԳՆ-ի ղեկավար Նասար Ջուդան, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:
ՄԱԿ-ի տվյալներով , ներկայումս Հորդանանում  ավելի քան 160 հազար սիրիացի փախստական կա:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply