Պակիստանում ջրհեղեղի հետևանքով 78 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 11:42

Պակիստանի տարածքում արդեն երրորդ օրն է, ինչ տեղատարափ անձրևներ են, որոնք ջրհեղեղի պատճառ են դարձել:

Իշխանությունները  հայտնում են 78 զոհի մասին:  Շատ մարդիկ, անտեսելով իշխանությունների հորդորները  ավելի բարձր տեղանք տեղափոխվելու  վերաբերյալ,  շարունակում են իրենց տներում մնալ` չնայած ջրհեղեղի  սպառնալիքին:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, տեղումները  կշարունակվեն ևս մեկ օր:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply