Ֆրանսիայի հատուկ ծառայություններն օգնել են Ասադի գեներալներից մեկին փախչել Սիրիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 10:46

Մանաֆ Թլասը սիրիացի այն գեներալներից է, որին հաջողվել է փախչել Ասադից:  Սեպտեմբերի 10-ին նա հարցազրույց է տվել ВВС-ին` ակնարկելով,  որ Սիրիայից Թուրքիա փախչելու համար նա ապավինել է ֆրանսիական հատուկ ծառայություններին:

Երեկ, ընձեռված հնարավորությունից օգտվելով, նա իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիական հանրապետության կառավարությանը: Տլասը, սակայն, կտրականապես հրաժարվել է  մանրամասներ հայտնել իր փախուստի կազմակերպման ու իրականացման վերաբերյալ:

Նրա խոսքով, միջազգայինհանրությունը  լավ կլինի, որ  պատրաստ լինի այն բանին, որ Ասադի վարչակարգը քիմիական զենք կկիրառի ապստամբների դեմ:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply