Ադրբեջանը Եվրատեսիլից հոտո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 10:41

«Ադրբեջանը 2012 թվականին Բաքվում հաջողությամբ կազմակերպեց և անցկացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթը`դրանով դրական հետք թողնելով երկրի իմիջի վրա: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը բոլորին ցույց տվեց, որ ցանկություն ունի և պատրաստ է իրականացնել նմանօրինակ միջոցառումներ»,-գրում է Մեհմեդհան Ասլանջանը:
Ադրբեջանի համար «Եվրատեսիլ»-ի պես մի քննությունն է լինելու նաև սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 13-ը ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկանների կանանց ֆուտբոլի առաջնությունը: Այս տարի Ադրբեջանը Բաքու և Լենքոռան քաղաքներում իրականացվելիք առաջնության շրջանակներում ավելի մեծ կազմակերպչական աշխատանքներ ծավալելու հնարավորություն ունի: «Եվրատեսիլ»-ի թողած դրական ազդեցության շնորհիվ ճանաչումն ու ներդրումները կարճ ժամանակամիջոցում երկրի հարստացման համար օգտակար կլինեն, ինչպես նաև Ադրբեջանը կշահի տուրիզմի բնագավառում:
Այս օրերին, երբ գրեթե ամբողջ քաղաքակիրթ հասարակությունը դատապարտում է ադրբեջանական ոճրագործ և սադրիչ քաղաքականությունը, «Türkhaber»-ից Մեհմեդհան Ասլանջանի հեղինակած այս հոդվածը, անկասկած, նպատակ ունի ցույց տալու Ադրբեջանի իբրև թե միջազգային հեղինակությունն ու լավ իմիջը:

Դիտվել է 1817 անգամ:
Print Friendly

Leave a Reply