Ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ ուղերձն է պետք հաղորդել. Ռոբեր Քոփթաշ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 10:37

Թուրքական «Radikal» թերթից Օզգե Բաբաջանը և «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը սիրիահայերի դրության մասին հարցրազրույց են տվել: Քոփթաշը, պարզաբանումներ անելով Ասադի ռեժիմի և ընդդիմադիրների միջև փոխհարաբերությունների վերաբերյալ, պատմել է Հալեպում իրենց հանդիպած արտագաղթի վիճակի մասին: Նա նաև Արտգործնախարարության ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սիրիահայերը այստեղ հյուր չեն, այլ տերեր: «Նրանք այս հողերի մարդիկ են: Մեծ մասը Մալաթիայից, Ուրֆայից, Մարաշից են: Սիրիայում իրենց հայրենի բնակավայրերի անուններով հիմնված միություններ ունեն: Սակայն պետք չէ մոռանալ, որ այդ մարդիկ 1915 թվականին իրենց ընտանիքները կորցնելով կամ սոված մնալով Սիրիա եկած սերնդի թոռներն են: Նրանք այս պատմական հիշողությունն են կրում»,-ասել է Քոփթաշը:
Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն ասածին, թե «մեր սահմանները կբացենք և նրանք մեր հյուրերը կլինեն», Քոփթաշը ընդգծել է, որ «սիրիահայերը ոչ թե հյուր են, այլ տանտերեր»:

Դիտվել է 1761 անգամ:
Print Friendly

Leave a Reply