Զոհված զինվորը 5 տարի առաջ նահատակված զինվորի էր մարմնավորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 10:29

Թուրքական Շըրնաքի Բեյթուշեբափ շրջանում տեղանքի զննման ժամանակ «Քրդական բանվորական կուսակցության» զինյալների  կողմից տեղադրված ականի պայթյունի հոտևանքով զոհված Գյոքհան Օզի թաղման արարողությունը տեղի ունեցավ հայրենի Նիղդեի Ուլուքըշլա գավառին առընթեր Չիֆթեհան քաղաքում: Հայտնի դարձավ, որ Գյոքհանը լիցեյում սովորելիս թատերական ներկայացման մեջ զոհված զինվորի կերպարն է մարմնավորել,-գրում եմ թուրքական «Hürriyet»–ը:
22-ամյա Գյոքհանի հողի հանձման արարողությանը 1300 հոգի էր ներկա: Հինգ տարի առաջ Գյոքհանը մարտի 18-ին Չանաքքալեի զոհերի հիշատակին նվիրված թատերական ներկայացման ժամանակ սեփական ցանկությամբ զոհված զինվորի դերն էր խաղացել, պառկել գետնին և իրեն ծածկել թուրքական դրոշով: Այդ ահավոր տեսարանն այսօր իրականություն դարձավ:

http://webtv.hurriyet.com.tr/2/37933/21427278/1/5-yil-once-sehit-askeri-canlandirmisti.aspx

Bu video Adobe Flash Player\’\u0131n son s\u00fcr\u00fcm\u00fcn\u00fc gerektirmektedir.

\"Adobe ‘,’hspace’:null,’vspace’:null,’align’:null,’bgcolor’:null}”>

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply