Կատարախտի վիրահատություն ուղիղ եթերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 10:18

 Թուրք ակնաբույժ Մեհմեդ Սոյլերը Եվրոպայի կատարախտի և ռեֆրակտիվ վիրաբույժների միության 30-րդ համագումարում, որը տեղի է ունեցել Իտալիայում, ուղիղ եթերում կատարախտի վիրահատություն կատարելով, նշանակալի հետք թողեց այս ոլորտում:
Միլանի «Ֆուար» կենտրոնում սեպտեմբերի 8-ից 12-ը ընթացող համագումարում աշխարհի մակարդակով առաջատար չորս բժիշկների, այդ թվում նաև Մեհմեդ Սոյլերի ուղիղ միացումով կատարած վիրահատության ընթացքին հետևել է նաև «Akşam» գործակալության թղթակիցը:
Մեծ հետաքրքրություն առաջացրած վիրահատությունից հետո բժիշկը կիսվել է իր տպավորություններով. այս պահին մենք Թուրքիայում մեր հիվանդներին ակնաբուժական շատ լավ ծառայություններ ենք մատուցում, քանի որ իսկապես շատ լավ պայմաններում ենք և գիտական արժեքն էլ բարձր է: Կարծում եմ` սա այսօրվա վիրաբույժի փաստարկն է, քանի որ այս կարևոր իրադարձության միջոցով, եթե հարկ լինի, թուրք բժիշկները եվրոպացի և ամերիկացի գործնկերների հետ միասին արդեն շատ լավ բաներ կարող են ցույց տալ աշխարհին:

Դիտվել է 2148 անգամ:
Print Friendly

Leave a Reply