Փրկարարները կիրճից դուրս են բերել 80-ամյա տղամարդու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 11, 2012 10:16
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում (Դավիթաշենի կամրջի մոտ)՝ ժայռաբեկորների վրա, մարդ է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի խմբերը:
Փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 1932 թ. ծնված Գառնիկ Մկրտչյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:






Facebook
Tweet This
Email This Post
