Այս գիրքը քո ցավն է ինձ գրել տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 11, 2012 10:14

Օրերս հայտնի դարձավ, որ հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի`Ջեմալ փաշայի թոռը`Հասան Ջեմալը, «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով գիրք է հեղինակել, որն այս շաբաթ կհանձնվի ընթերցողների դատին: Սակայն մինչ այդ թուրքական «Taraf»-ը հրապարակել է գրքի առաջաբանը, որտեղ Հասան Ջեմալը խեսք է հղում նաև Հրանտ Դինքին:
«Երբ այս գիրքը գրելու համար համակարգչի առաջ նստեցի, ինքս ինձ ասացի, որ նախկին կյանքում երևի հաշվապահ եմ եղել: Ներսումս տարօրինակ զգացողություններ և հարցեր արթնացան. Միգուցե իմ կողմից այս գիրքը գրելը հաշտվողականություն կամ հերոսության ցուցադում համարեն: Ոմանք իմ մասին կարող են այսպես մտածել: Կամ ամեն տարի դեմքի տխուր արտահայտությամբ Ակոսի միջանցքներում կանգնելը, փետրվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը, քայլերթերին մասնակցելը…: Արդյոք հայերը ցանկանում են, կցանկանան Ջեմալ Փաշայի թոռան հետ կիսել իրենց ցավը: Չգիտեմ:
Սական հետո հիշեցի Երևանում առավոտյան այն պահը, երբ շուրջը կարմիրով ներկող մշուշի միջից արև ծագեց: Հայոց ցեղասպանության հուշարձանին երեք սպիտակ մեխակ դնելով մրմնջում էի. «Սիրելի Հրանտ, ինձ այստեղ քո ցավն է բերել: Փորձում եմ քո ու պապերիդ ցավը հասկանալ, սրտումս զգալ և կիսել այն: Հանգստությամբ հանգչիր, եղբա՜յրս»: 2008 թվականի սեպտեմբեր ամսվա երևանյան այդ առավոտը չեմ կարողանում մոռանալ: Օրվա առաջին լույսերի մեջ Արարատի, Աղրը դաղի (Արարատի թուրքերեն անվանումն է) նրբագեղ գագաթը մշուշի մեջ մեկ երևում, մեկ անհետանում էր: «Պատմության ձեռքը տեսնել ցանկացողին ճիշտ ճանապարհը ցույց կտա» այսպիսի մի գրառում արեցի այդ առավոտ»…,-գրում է Հասան Ջեմալը:
Հասան Ջեմալը այն թուրք մտավորականներից է, որոնք առերեսվում են իրեն երկրի պատմությանը և ընդունում են հայոց ցեղասպանությունը: Նա 2008թ. այցելել է Երևան, եղել Ծիծեռնակաբերդում:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply