Փրկարարներն օգնել են մոլորյալին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 11, 2012 10:06

Սեպտեմբերի 11-ին ժամը 01.44-ին քաղաքացի Մխիթար Պողոսյանից ահազանգ է ստացվել, որ ինքը` իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 27 ՕԼ 191 պ/հ ավտոմեքենայով մոլորվել է Գեղարքունիքի մարզի Նշխարհ (Յանիխ) գյուղի մոտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Վաղաշեն գյուղի «Մեծ Ագրիջա» կոչվող հանդամասի մոտ հայտնաբերել և անվտանգ տարածք են դուրս բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ` 1970 թ. ծնված Մ. Պողոսյանին, ուղևորներ` 2008 թ. ծնված Տիգրան և 1995 թ. ծնված Տաթևիկ Պողոսյաններին:

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply