Վենեսուելան դուրս է գալիս մարդու իրավունքների գծով Միջամերիկյան հանձնախմբից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 9:33

Շատ շուտով  Վենեսուելան դուրս կգա   մարդու իրավունքների գծով Միջամերիկյան հանձնախմբից: Այդ որոշումը պաշտոնապես հնչեցվել է  Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) առջև: ԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խոսե Միգել Ինսուլսան արդեն արտահայտել է իր  ափսոսանքը, սակայն հույս չունի, որ տվյալ որոշումը կվերանայվի:

«Վենեսուելան մտադիր է դուրս գալ «տխրահռչակ» ԱՊԿ-ից, քանի որ այն գործում է ԱՄՆ-ի ուղիղ հրահանգներով ու օգտագործվում է Կարակասի վրա մշտապես   հարձակումներ տեղալու համար»,- մայիսին հայտնել էր Վենեսուելայի նախագահ Չավեսը:

«Մարդու իրավունքների գծով Միջամերիկյան հանձնախումբն ու Միջամերիկյան դատարանը  ղեկավարում է միջազգային մաֆիան: Արդեն այս հանձնախումը լքելու նախադեպը կա` Տրինիդադն ու Տոբագոն»,-ասել է հանրապետության ԱԳ նախարար Նիկոլաս Մադուրոն:

Չավեսի որոշումն ամբողջությամբ արժանացել է Վենեսուելայի ազգային ասամբլեայի հավանությանը: Որոշման ընդունման համար  կողմ է քվեարկել  91 պատգամավոր, դեմ` ընդդիմադիր 22 պատգամավոր:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply