«Ալ Քաիդայի» առաջնորդի եղբայրը առաջարկել է հաշտեցնել Արևմուտքն ու մահմեդականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 9:15

Մուհամեդ ալ –Զախարին` «Ալ Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զախարիի կրտսեր եղբայրը,  Արևմուտքի ու մահմեդականների  հաշտեցման նախագիծ է կազմել, որի մասին խոսել է սեպտեմբերի 10-ին CNN -ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, իր դեպքն ուշագրավ է. ինքն ու եղբայրը «գաղափարապես անբաժանելի են» ու միայն ինքը կարող է նրան համոզել հաշտեցման եզրեր գտնել ու բռնությունը դադարեցնել: Նա վստահություն է հայտնել, որ եղբայրն իրեն կլսի ու խոստովանել է, որ վաղուց նրա հետ չի զրուցել: Նշել է նաև, որ իր առաջարկն արմատական իսլամականների կողմից կարող է քննադատության արժանանալ:

6-էջանոց նախագծում ալ-Զախարին նշում է 10-ամյա հաշտեցման հավանականության մասին, եթե որոշակի պայմաններ կատարվեն: Ցուցակում  շարադրված մի պայմանի համաձայն, ԱՄՆ-ն ու արևմուտքի երկրներն իսլամական տարածքներ չպիտի ներխուժեն, ազատեն բոլոր մահմեդական բանտարկյալներին, ԱՄՆ-ը չպիտի մասնակցի մահմեդական երկրների  կրթական համակարգին: Նա խնդրում է  հետևյալ զիջումներն անել.ԱՄՆ-ին ու արևմուտքին խնդրում է դադարեցնել սադրանքը, ապահովել մահմեդական երկրների լեգիտիմ հետաքրքրությունների պաշտպանությունը:

Ալ- Զախարին ձերբակալվել էր 1999-ին ահաբեկչության ու Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի սպանությանը մասնակցելու մեղադրանքով: 2011-ի մարտին ազատ է արձակվել, ապա կրկին ձերբակալվել:2012-ին նա վերջնականապես ազատ արձակվեց:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply