ԱՄՆ-ում այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակման օրն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2012 8:39

Բեկումնային տարեթիվն ԱՄՆ-ում նշվում է որպես համընդհանուր սգո օր, որպես «Վերածննդի օր»:

Նման առաջարկով է հանդես եկել քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:  Վերապրածների  ու զոհվածների ընտանիքների անդամների, փրկարարների ու այդ օրվա հերոսների  մասնակցությամբ հանդիսավոր միջոցառում է լինելու ազգային հուշահամալիրում, որը բացվել է ողբերգության 10-ամյա տարելիցին:

Ավանդության համաձայն 4 րոպե լռություն կհայտարարվի, սակայն  առանց անուն առ անուն զոհերի անունները հիշատակելու: Նրանց անունները փորագրված են հուշատախտակին, որով ծածկվել է այն վայրը, ուր ինչ որ ժամանակ զույգ աշտարակներն էին կանգնած:

Իսկ երեկոյան քաղաքի վրա կխոյանան լույսի հսկայական երկու շերտ` իբրև զույգ աշտարակ, որոնք տեսանելի կլինեն Մանհեթնի սահմաններից էլ դուրս և  կանհետանան միայն  լուսաբացի հետ:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply