Իրանցի պատգամավոր. «Բոլորը գիտեն, որ հայերը ագրեսորներ են»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2010 19:02

«Ղարաբաղը պատկանում է և կպատկանի Ադրբեջանին. բոլորը գիտեն դա: Բոլորը նաև գիտեն, որ հայերն ագրեսորներ են»,-այսօր նման հայտարարություն է արել Իրանի իսլամական խորհրդակցական հանձնաժողովի անդամ, Իրան-Ադրբեջան միջպառլամենտական համագործակցության խմբի ղեկավար Սեյյիդ Քազիմ Մուսավին APA գործակալության հետ հարցազրույցում:

«Ադրբեջանը և նրա ղեկավարությունը փորձում է լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը շատ ձեռքբերումներ ունի, և  ճիշտ չի լինի` համեմատել Ադրբեջանը Հայաստանի հետ»,-ասել է Մուսավին:- հաղորդում է APA-ն:

«Այն փաստը, որ ադրբեջանական ժողովուրդը հունվարի 20-ին զոհաբերեց իրեն` հանուն Ադրբեջանի անկախության, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ այս ազգը համարձակ է»:

«Դուք գիտեք, որ մենք մուսուլմանական երկիր ենք և միշտ աջակցում ենք մեր ընկեր ադրբեջանական ժողովրդին,-նշել է Մուսավին,- «Մենք պատրաստ ենք մեր նպաստը բերել Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը»:

Ադրբեջանական պառլամենտի խոսնակ Օգթայ Ասադովի ղեկավարությամբ ադրբեջանական պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում:

Վաղը պատվիրակությունը կհանդիպի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Սայիդ Ջալիլիի հետ:

Ողջունելով ադրբեջանական այցը Իրան, Մուսավին հույս է հայտնել, որ այդ «հանդիպումները կբերեն լավ արդյունքների»:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply