Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուլղարիա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2012 16:37

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով Մալթայից մեկնել է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին կհանդիպի Բուլղարիայի ազգային հավաքականի հետ 2014-ի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում:
Հայաստանի ազգային հավաքականը արդեն գտնվում է Բուլղարիայում: Թիմը հանգրվանել է «Գրանդ Հոտել Սոֆիա» հյուրանցում:
Այսօր երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Վասիլ Լևսկի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply